Պրիմերա. Գարի Նեւիլի առաջին հաղթանակը «Վալենսիայում»

01:21   14 փետրվարի, 2016

«Վալենսիան» իսպանական Պրիմերայում առաջին հաղթանակը տարավ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Գարի Նեւիլի գլխավորությամբ: Դա տեղի ունեցավ 24-րդ տուրում, որում վալենսիացիները տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ:

Հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացեցին հյուրերը, իսկ 72-րդ րոպեին փոխարինման դուրս եկած իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն հավասարեցրեց հաշիվը: Տանտերերի հաղթական գոլն էլ 4 րոպե անց խփեց վերջերս Մադրիդի «Ռեալից» տեղափոխված ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշեւը:

«Վալենսիան» հավաքեց 28 միավոր եւ բարձրացավ 11-րդ տեղ: Իսպանիայի առաջնությունում վալենսիացիները նախորդ անգամ հաղթել էին 2015-ի նոյեմբերի 7-ին:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վալենսիա» - «Էսպանյոլ»՝ 2:1

Ալվարո Նեգրեդո, 72, Դենիս Չերիշեւ, 76 – Օսկար Դուարտե, 52

«Վիլյառեալ» - «Մալագա»՝ 1:0

Ռոբերտո Սոլդադո, 18



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։