Սերբական ակումբը 5 գնդակ է ուղարկել «Բանանցի» դարպասը

22:17   13 փետրվարի, 2016

Կիպրոսում հավաք անցկացնող Երեւանի «Բանանցն» առաջին ստուգողական խաղում պարտվել է խոշոր հաշվով: Մրցակիցը եղել է սերբական «Չուկարիչկին», որը խփել է 5 անպատասխան գոլ:

«Բանանցը» խաղացել է հետեւյալ կազմով. Ստեփան Ղազարյան (Գրիգոր Մակարյան 70) - Սոսլան Կաչմազով, Վլատկո Դրոբարով, Գևորգ Խուլոյան, Սոսլան Կալմանով   ( Վահագն Այվազյան 70)Կլաուդիո Տոռեխոն  (Վալտեր Պողոսյան 82), Հակոբ Հակոբյան, Միգել Լոպես - Զավեն Բադոյան  (Պետրոս Ավետիսյան 70), Լայերսիո  (Ասլան Կալմանով 79), Ացամազ Բուրաև  (Դենիս Մահմուդով 73):

Կիպրոսում փետրվարի 17-ին երեւանյան ակումբը կմրցի լեհական «Վիգրի Սուվալկիի» հետ, իսկ 3 օր անց կհանդիպի Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմին: «Բանանցը» Երեւան կվերադառնա փետրվարի 21-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։