«Բարսելոնան» գերազանցեց Գվարդիոլայի օրոք սահմանած ռեկորդը

13:35   11 փետրվարի, 2016

Կատալոնական «Բարսելոնան», ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում ոչ ոքի խաղալով «Վալենսիայի» հետ, սահմանել է անպարտելի շարքի ակումբային ռեկորդ, հայտնում է Marca-ն:

Դա Լուիս Էնրիկեի թիմի 29-րդ անընդմեջ խաղն էր առանց պարտության: Նախորդ ռեկորդը «Բարսելոնան» սահմանել էր այժմ Մյունխենի «Բավարիայում» աշխատող Խոսեպ Գվարդիոլայի օրոք՝ ունենալով 28-խաղյա անպարտելի շարք:

Հիշեցնենք, որ Վալենսիայում «Բարսելոնան» պարտությունից խուսափել էր վերջնամասում, իսկ առաջին խաղում հաղթել էր 7:0 հաշվով եւ դուրս է եկել եզրափակիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։