«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը դեմ են Մոուրինյոյի նշանակմանը

15:10   11 փետրվարի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու ակումբի սպասարկող անձնակազմը դեմ են Ժոզե Մոուրինյոյի նշանակմանը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում, գրում է Daily Mail-ը:

Անգլիայի 20-ակի չեմպիոնի աշխատակիցներն ու խաղացողները բացասաբար են վերաբերվում հաճախ կոնֆլիկտների մեջ հայտնվող պորտուգալացի մասնագետի աշխատելաոճին:

Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մոուրինյոն պայմանավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ ստանալու է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ: Կողմերի միջեւ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչեւ 2019 թվականը: Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից դեկտեմբերին հեռացվելուց հետո Ժոզե Մոուրինյոն գործազուրկ է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։