«Շախտյոր» - «Փյունիկ» հանդիպման լավագույն դրվագները

16:45   10 փետրվարի, 2016

Կիպրոսում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» ստուգողական խաղում մրցել էր Սոլիգորսկի «Շախտյորի» հետ: 2:1 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ակումբը, որի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանդիպման լավագույն դրվագները: Հանդիպման հաշիվը բացել էր «Փյունիկը»: Աչքի էր ընկել Կամո Հովհաննիսյանը:

Երկշաբաթյա հավաքի ընթացքում երեւանյան թիմը կմրցի նաեւ Չերկասների «Դնեպրի», Կիպրոսի «Ախնայի» եւ «Վոլգայի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։