Թուրքիայում անհետացել են «Ակտոբեում» փորձաշրջան անցնող 2 ֆուտբոլիստներ

13:57   9 փետրվարի, 2016

Թուրքիայում հավաք անցկացնող ղազախական «Ակտոբեում» փորձաշրջան անցնող 2 ֆուտբոլիստներ փախել են թիմի ճամբարից։ Այդ մասին հայտնել է «Ակտոբեի» գլխավոր մարզիչ Յուրի Ուտկուբաեւը։ Խոսքը Մախաչկալայի «Աժնիի» կիսապաշտպան Աբդուլ Ռազակի եւ «Չելսիի» հարձակվող Իսլամ Ֆերուզի մասին է։

«Նրանք մեր հետ մարզվում էին մեկ օր առաջ, իսկ երեկ երեկոյան նրանց հետ քննարկեցինք տակտիկական կողմերը՝ ցույց տալով, թե ինչպես է խաղում թիմը։ Առավոտյան արթնացանք, իսկ նրանք չկային։ Ի՞նչ կարող եմ ասել այստեղ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Ակտոբեի» կայքը։

Հիշեցնենք, որ այս օրերին «Ակտոբեում» փորձաշրջան է անցնում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ու Երեւանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։