Մեսին գնել է 32 միլիոնանոց Ferrari (ֆոտո)

11:40   9 փետրվարի, 2016

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գնել է 1957 թվականի արտադրության Ferrari ավտոմեքենա:

Անհայտ գնորդը Փարիզում 32 միլիոն եվրոյով ձեռք է բերել Ferrari 335 S Spider Scaglietti ավտոմեքենան: Bleacher Report-ը՝ հղում անելով Մեսիին մոտ կանգնած մարդկանց, նշում է, որ մեքենան գնել է Արգենտինայի հավաքականի ավագը:

Նշվում է, որ դա աշխարհի ամենաթանկ սպորտային մեքենան է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։