«Ռեալը» հաղթանակ կորզեց Գրանադայում

01:22   8 փետրվարի, 2016

Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» դժվարին հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ՝ 2:1:

Գրանադայում կայացած խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Քարիմ Բենզեման, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: «Ռեալի» ֆրանսիացի հարձակվողն իր ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի պես 19-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում եւ մեկ գոլ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Լուիս Սուարեսին:

Երկրորդ խաղակեսում Արքայական ակումբը կորցրեց մի քանի գոլային պահեր, ինչից հետո «Գրանադան» 60-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Այդ գոլի գրոհին մասնակցեց նաեւ հանդիպման գլխավոր մրցավարը, որը «Ռեալի» խաղացողին պատահմամբ «օգնեց» կորցնել գնդակըԽփած գոլից հետո էլ «Գրանադան» չէր փակվել պաշտպանությունում եւ գրոհում էր՝ ոչնչով չզիջելով մրցակցին: «Ռեալին» չէր հաջողվում ստեղծել իրական գոլային պահեր, սակայն հաղթանակ կորզել ստացվեց: 85-րդ րոպեին գեղեցիկ գոլով խաղին վերջակետ դրեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Զինեդին Զիդանի թիմը 50 միավորով երրորդն է եւ մեկ միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: Առաջատար «Բարսելոնան» ունի 54 միավոր ու մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Գրանադա» - «Ռեալ»՝ 1:2

Յուսեֆ Էլ-Արաբի, 60 – Քարիմ Բենզեմա, 30, Լուկա Մոդրիչ, 85

«Սելտա» - «Սեւիլիա»՝ 1:1

Կլաուդիո Բուվյու, 64 – Դանիել Կարիսո, 43

Հեռացում՝ Ֆեդերիկո Ֆազիո, 25 («Սեւիլիա»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։