Լեւանդովսկին ռեկորդ է սահմանել հայրենիքում (ֆոտո)

16:05   7 փետրվարի, 2016

Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին ճանաչվել է Լեհաստանի 2015թ. լավագույն ֆուտբոլիստ: 27-ամյա հարձակվողը նման պատվի արժանանում է 5-րդ անգամ անընդմեջ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հաղորդում է Bild-ը:

Հիշեցնենք, որ հարձակվողը ճանաչվել էր նաեւ Լեհաստանի 2015թ. լավագույն մարզիկ: Նախորդ տարի նա «Բավարիայի» կազմում դարձել էր Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաեւ ճանաչվել էր Եվրո-2016-ի ընտրական փուլի լավագույն ռմբարկու՝ 10 խաղում խփելով 13 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։