Դյուրանտի 40 միավորները չխանգարեցին «Գոլդեն Սթեյտին», օրվա լավագույն դրվագները

12:10   7 փետրվարի, 2016

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այս գիշեր կայացել են 10 խաղեր: Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 116:108 հաշվով հաղթել է «Օկլահոմային»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Օկլահոմայի» առաջատար Կեւին Դյուրանտը, որը հավաքել է 40 միավոր: Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 26 միավոր:

Կարիերայի վերջին մրցաշրջանն անցկացնող Կոբի Բրայանտի 25 միավորները չեն օգնել «Լեյքերսին», որը պարտվել է «Սան Անտոնիոյին»՝ 106:102:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» - «Պորտլենդ»՝ 79:96 (23:29, 13:26, 17:19, 26:22)

«Ինդիանա» - «Դետրոյտ»՝ 112:104 (34:22, 28:26, 25:33, 25:23)

«Շառլոտ» - «Վաշինգտոն»՝ 108:104 (25:25, 23:33, 30:17, 30:29)

«Ֆիլադելֆիա» - «Բրուքլին»՝ 103:98 (24:12, 17:27, 28:25, 34:34)

«Քլիվլենդ» - «Նոր Օրլեան»՝ 99:84 (28:20, 26:23, 20:27, 25:14)

«Մեմֆիս» - «Դալաս»՝ 110:114 (լրացուցիչ ժամանակում) (30:25, 22:29, 28:25, 22:23, 8:12)

«Մինեսոտա» - «Չիկագո»՝ 112:105 (26:21, 23:34, 35:29, 28:21)

«Սան Անտոնիո» - «Լեյքերս»՝ 106:102 (29:20, 25:31, 25:30, 27:21)

«Ֆինիքս» - «Յուտա»՝ 89:98 (12:31, 23:22, 23:18, 31:27)

«Գոլդեն Սթեյտ» - «Օկլահոմա»՝ 116:108 (36:31, 37:28, 18:24, 25:25)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։