«Միկան» Յուրանի գլխավորությամբ երկրորդ հանդիպումն էլ ավարտեց ոչ ոքի

16:28   6 փետրվարի, 2016

Երեւանի «Միկան» ավարտել է մարզումային հավաքը Վրաստանում եւ փետրվարի 6-ին կվերադառնա Երեւան:

Երկշաբաթյա հավաքի վերջին օրը «Միկան» Սերգեյ Յուրանի գլխավորությամբ ստուգողական վերջին հանդիպումն է անցկացրել Վրաստանի առաջին խմբի ներկայացուցիչ «Ռուսթավիի» հետ: 

Ինչպես նախորդ հանդիպումը «Ցխինվալի» հետ, այս հանդիպումն էլ ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Առաջին խաղակեսում դաշտի տերերը բացել են հաշիվը, իսկ պատասխան գնդակը ընդմիջումից հետո խփել է Յարոսլավ Պուզանովը, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

«Միկան» մինչեւ փետրվարի 11-ը կշարունակի մարզվել Երեւանում, հետո կրկին կմեկնի Վրաստան: 

«Միկայի» երկրորդ թիմը Հակոբ Մկրյանի գլխավորությամբ փետրվարի 6-ին իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խաղադաշտում մրցելով «Փյունիկ-2»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է «Միկա-2»-ի հաղթանակով: Հանդիպման վերջին րոպեներին Ախմեդ Ջինդոյանի հետ կոպիտ խաղի համար նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրել է տուժողը:

«Միկա-2»-ի մարզիչները խաղալու հնարավորություն են տվել բոլոր ֆուտբոլիստներին:
«Միկա-2»-ը հանդես է եկել հետեւյալ կազմով. Արմեն Ֆիշյան, Իշխան Մանուկյան, Ռեւիկ Եղիազարյան, Վարդան Սաֆարյան, Վազգեն Երանոսյան, Դավիթ Գրիգորյան, Ալբերտ Զոհրաբյան, Աշոտ Ադամյան, Արման Հակոբյան, Հովհաննես Փափազյան, Հայկ Ոսկանյան:
Երկրորդ խաղակեսում. Պողոս Այվազյան, Կարապետ Սեմիզյան, Գեղամ Ասատրյանը, Գեւորգ Ազատյան, Ալիկ Մկրտչյան, Վահե Կարապետյան, Միշա Եգորյան, Ախմեդ Ջինդոյան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։