Անդրեա Պիրլոյի «երազանքի թիմը» Անգլիայի Պրեմյեր լիգայից

15:00   6 փետրվարի, 2016

Իտալացի աշխարհի չեմպիոն, «Նյու Յորք Սիթիի» 36-ամյա խաղացող Անդրեա Պիրլոն Goal.com-ի համար ներկայացրել է Անգլիայի Պրեմյեր լիգայում իր «երազանքի թիմը»: 11 խաղացողներից հինգը (Ջո Հարթ, Վենսան Կոմպանի, Քեւին Դե Բրույնե, Յայա Տուրե, Սերխիո Ագուերո) ներկայացնում են անգլիական «Մանչեսթեր Սիթին», որի գործընկեր թիմն է «Նյու Յորք Սիթին»:

Երեք խաղացողներ «Արսենալից» են՝ Ալեքսիս Սանչես, Մեսութ Օզիլ, Նաչո Մոնրեալ, երկուսը (Ջոն Թերի, Բրանիսլավ Իվանովիչ)՝ Լոնդոնի «Չելսիից»: Պիրլոն ներառել է նաեւ «Լիվերպուլի» խաղացող Ֆիլիպե Կոուտինյոյին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։