Ռոնալդու. Նշում եմ ծննդյանս տարեդարձը եւ շատ երջանիկ եմ

22:49   5 փետրվարի, 2016

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա կապակցությամբ ստացած շնորհավորանքների համար: Ռոնալդուն փետրվարի 5-ին դարձավ 31 տարեկան:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շնորհավորանքների համար: Այսօր տոնում եմ ծննդյանս օրը, 31 տարեկան եմ եւ շատ երջանիկ: Այժմ հրաշալի փուլ է իմ կարիերայում եւ անձնական կյանքում: Խնդրում եմ, շարունակեք աջակցել ինձ, իսկ ես կձգտեմ ցուցադրել առավելագույնը խաղադաշտում եւ դրա սահմաններից դուրս»,- Թվիթերում տեղադրած տեսանյութում ասել է Ռոնալդուն:

Նշենք, որ փետրվարի 5-ին ծննդյան տարեդարձն է նշում նաեւ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը դարձավ 24 տարեկան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։