«Սեւիլիան» ուժեղ էր «Սելտայից»՝ 4:0

01:19   5 փետրվարի, 2016

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Սեւիլիան» ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Քեւին Գամեյրոն:

Պատասխան հանդիպումը փետրվարի 11-ին է:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգում տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» առաջին խաղում 7:0 հաշվով հաղթել է «Վալենսիային»:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Սեւիլիա» - «Սելտա»՝ 4:0

Ադիլ Ռամի, 45, Քեւին Գամեյրո, 59, 62, Միկայել Կրոն-Դելի, 87



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։