Լովչեւ. Զարմանալի է, որ Օզբիլիսը տեղափոխվել է Թուրքիա

11:11   22 հունվարի, 2016

Մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող, Sovsport-ի վերլուծաբան Եվգենի Լովչեւը մեկնաբանել է ռուսական ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տեղափոխությունը թուրքական «Բեշիկթաշ»:

«Զարմանալի է, որ հայը գնացել է Թուրքիա: «Կուբանում» հանդես եկած տարիներին Օզբիլիսը վատ ֆուտբոլիստ չէր: Գերազանց ձախ ոտք, հարված, դրիբլինգ: Նա ունեցավ երկու ծանր վնասվածք, բայց վերականգնվեց, ինչն արդեն սխրանք է: Եթե նա ունենա մշտական խաղաժամանակ, ապա կարող է լավ դրսեւորվել»,- նշել է Լովչեւը:

Հայ ֆուտբոլիստը ժամանել է Ստամբուլ «Բեշիկթաշի» հետ պայմանագիր կնքելու նպատակով: Սպասվում է, որ բանակցությունների հաջող ավարտից եւ կնքելուց հետո 25-ամյա խաղացողը վարձավճարով կտեղափոխվի իսպանական «Ռայո Վալյեկանո»: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 3 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։