«Բեշիկթաշը» կգնի Արաս Օզբիլիսին եւ վարձավճարով կուղարկի «Ռայո Վալյեկանո»

10:57   21 հունվարի, 2016

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն գնելու համար Ստամբուլի «Բեշիկթաշը» վճարելու է 3 միլիոն եվրո, գրում է besiktas-international.com-ը:

Սպասվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը 4,5 տարվա պայմանագիր է կնքելու թուրքական ակումբի հետ: Դրանից հետո «Բեշիկթաշն» Օզբիլիսին վարձավճարով կուղարկի Մադրիդի «Ռայո Վալյեկանո», որը վաղուց է հետաքրքրված նրանով: Պատճառը կիսապաշտպանի՝ խաղային պրակտիկայի բացակայությունն է:

«Բեշիկթաշն» Արաս Օզբիլիսին դիտարկում է որպես Գյոկհան Թորեին փոխարինող: Այս մրցաշրջանի վերջում թուրք կիսապաշտպանը տեղափոխվելու է ավելի ուժեղ առաջնություն:

Հիշեցնենք, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Կրասնոդարի «Կուբանը» եւ լեհական «Լեգիան», որը գլխավորում է ռուսաստանցի մասնագետ Ստանիսլավ Չերչեսովը: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւն ավելի վաղ հաստատել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Արաս Օզբիլիսը հեռանալու է ռուսական ակումբից: Նա «Սպարտակի» հետ չի մեկնել Աբու Դաբի եւ Մոսկվայում մարզվում է ակումբի երիտասարդական թիմի հետ: Օզբիլիսը 2013-ին «Կուբանից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 3 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։