Երկու ֆուտբոլիստներ հեռացան Հունաստանի հավաքականից

15:43   23 հունիսի, 2012

Աթենքի ԱԵԿ-ի 36-ամյա հարձակվող Նիկոս Լիբերոպուլոսն ու Սալոնիկիի ՊԱՕԿ-ի 38-ամյա դարպասապահ Կոստաս Խալկիասը հայտարարել են Հունաստանի ազգային հավաքականից հեռանալու մասին:

Իրենց որոշման մասին հունական ֆուտբոլի վետերանները հայտնել են Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչում Գերմանիայի թիմից կրած պարտությունից հետո: Երկու խաղացողներն էլ կշարունակեն հանդես գալ ակումբներում:

Հունաստանի հավաքականի 32-ամյա կիսապաշտպան Կոստանտինոս Կացուրանիսը նույնպես մտածում է ազգային թիմից հեռանալու մասին, հաղորդում է Contra.gr-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։