Յուրա Մովսիսյան. Շնորհակալ եմ «Սպարտակին» եւ հավատարիմ երկրպագուներիս

09:14   16 հունվարի, 2016

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել Մոսկվայի «Սպարտակին» եւ երկրպագուներին:

«Ուրախ եմ հայտնել ՄԼՍ եւ իմ նախկին թիմ՝ «Ռեալ Սոլթ Լեյք», վերադառնալուս մասին: Այս թիմի հետ 2009-ին նվաճել եմ գավաթ:  Շնորհակալ եմ «Սպարտակին» եւ բոլոր հավատարիմ երկրպագուներիս մշտական աջակցության համար: Անհամբեր սպասում եմ կարիերայիս նոր փուլին»,- Ֆեյսբուքում գրել է Յուրա Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակը» հայտարարել էր Յուրա Մովսիսյանի հեռանալու մասին՝ շնորհակալություն հայտնելով խաղացողին համատեղ աշխատանքի համար եւ մաղթելով հաջողություն:

28-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ռեալ Սոլթ Լեյքում»՝ հանդես գալով վարձակալությամբ: Ամերիկյան ակումբն ունի տրանսֆերը հետագայում գնելու առաջնահերթային իրավունք: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 1-ը:

Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007-2009 թվականներին, հետո կարիերան շարունակել է դանիական «Ռանդերսում» եւ ռուսական «Կրասնոդարում»: Մովսիսյանը «Սպարտակում» հանդես է գալիս 2013-ից: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղ՝ դառնալով 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։