«Չելսի». Ապագայում հաճույքով կողջունենք Մոուրինյոյին թիմում

20:05   17 դեկտեմբերի, 2015

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունը։

«Մոուրինյոն լքում է «Չելսին» ղեկավարության եւ խաղացողների հետ լավ հարաբերությունների պայմաններում։ Նա մնում է շատ սիրելի, հարգելի եւ նշանակալի ֆիգուր ակումբի համար։ Նրա ժառանգությունն ակումբում եւ Անգլիայում չի դրվում կասկածի տակ։ Ապագայում մենք հաճույքով նրան կողջունենք թիմում։ Այժմ ուշադրության կենտրոնում տաղանդավոր թիմի ներուժի իրացումն է»,- ասվում է «Չելսիի» հայտարարությունում։

Մոուրինյոն կարիերայի ընթացքում երկրորդ անգամ էր զբաղեցրել «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ Նրա հետ լոնդոնյան ակումբը երեք անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, դարձել է Անգլիայի գավաթակիր, երեք անգամ էլ հաղթել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում։

Օգոստոսի 7-ին «Չելսին» չորս տարվա պայմանագիր էր կնքել Մոուրինյոյի հետ։ Ոչ պաշտոնական տվյալներով, ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար ակումբը Մոուրինյոյին պետք է վճարի 40 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը 16 հանդիպումներից 9-ում պարտություն է կրել եւ 15 միավորով 16-րդ տեղում է։

«Չելսիի» մարզիչի թեկնածուներ են համարվում Խուանդե Ռամոսը, Բրենդան Ռոջերսը, Գուս Հիդինկը, Խոսեպ Գվարդիոլան։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։