Եվրո-2016. Եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները (ֆոտո)

21:54   12 դեկտեմբերի, 2015

Փարիզում անցկացվեց Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքում 24 հավաքականներ բաժանվեցին 6 խմբերի: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին խմբային փուլում բաժին հասան Չեխիայի, Խորվաթիայի եւ Թուրքիայի թիմերը:

A խումբ. Ֆրանսիա, Ռումինիա, Շվեյցարիա, Ալբանիա:

B խումբ. Անգլիա, Սլովակիա, Ռուսաստան, Ուելս:

C խումբ. Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա, Հյուսիսային Իռլանդիա:

D խումբ. Իսպանիա, Չեխիա, Խորվաթիա, Թուրքիա:

E խումբ. Բելգիա, Շվեդիա, Իտալիա, Իռլանդիա:

F խումբ. Պորտուգալիա, Հունգարիա, Ավստրիա, Իսլանդիա:

Հիշեցնենք, որ 1984 թվականից հետո առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը կանցնի առանց հոլանդացիների, որոնք չորրորդ տեղն էին գրավել ընտրական A խմբում (Չեխիա, Իսլանդիա, Թուրքիա, Հոլանդիա, Ղազախստան, Լատվիա)։

Եվրո-2016-ն անցկացվելու է 2016-ի հունիսի 10-ից հուլիսի 10-ը եւ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարելու են 24 հավաքականներ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։