«Բարսելոնայի» եւ «Չելսիի» տրանսֆերային նպատակները

22:42   7 դեկտեմբերի, 2015

Եվրոպական առաջատար ակումբները շարունակում են փնտրել ուժեղացման տարբերակներ: Ձմռանը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակը կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որի նվազագույն տրանսֆերային արժեքը 79 միլիոն եվրո է: Իսպանիայի առաջնության 14 տուրերում 24-ամյա ֆուտբոլիստը խփել է 7 գնդակ, կատարել է 2 գոլային փոխանցում, հաղորդում է The Mirror-ը:

Mundo Deportivo-ի տվյալներով, «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել ավստրիական «Զալցբուրգի» իսպանացի հարձակվող Խոնատան Սորիանոյին, որի խաղը հավանում է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: 2009-2012 թվականներին «Բարսելոնայում» հանդես եկած 30-ամյա հարձակվողը պայմանագիր ունի «Զալվբուրգի» հետ մինչեւ 2018 թվականը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։