«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կդատապարտվի մեկ տարվա ազատազրկման պայմանական

16:14   4 դեկտեմբերի, 2015

Հարկերից խուսափելու մեջ մեղադրվող Խավյեր Մասկերանոն համաձայնել է գործարքի արդարադատության հետ եւ կդատապարտվի մեկ տարվա ազատազրկման պայմանական, հաղորդում է Marca-ն: «Բարսելոնայի» արգենտինացի պաշտպանը կվճարի նաեւ 816 հազար եվրո տուգանք:

Իսպանական օրենսդրությմաբ՝ եթե նախկինում դատվածություն չունեցող անձը դատապարտվում է երկու տարուց պակաս ազատազրկման, ապա պատժաժամկետը համարվում է պայմանական:

Մասկերանոն խոստովանել էր, որ հարկային խարդախությունների միջոցով խուսափել է 1.5 միլիոն եվրո հարկերից: 2011-2012 թվականներին Մասկերանոն իշխանություններից թաքցրել է ԱՄՆ-ում եւ Պորտուգալիայում իր կերպարի օգտագործման իրավունքից ստացած եկամուտները:

Սեպտեմբերին Մասկերանոն վճարել է 1.5 միլիոն եվրոն, նաեւ 200 հազար եվրո տոկոսներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։