Վեյկ Ան Զեեի շախմատային սուպերմրցաշարի բոլոր մասնակիցները

23:14   1 դեկտեմբերի, 2015

Հայտնի են դարձել հոլանդական Վեյկ Ան Զեե քաղաքում (արտագնա տուրեր Ուտրեխտում եւ Ամստերդամում) անցկացվելիք շախմատային 78-րդ սուպերմրցաշարի բոլոր մասնակիցները:

Tata Steel Chess 2016-ի 14 մասնակիցների թվում չկա Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի քառակի հաղթող, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Հունվարի 15-ից 31-ը կայանալիք մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն (երկուսն էլ՝ ԱՄՆ), Դին Լիրենը, Վեյ Ին, Հոու Իֆանը (բոլորն էլ՝ Չինաստան), Անիշ Գիրին, Լյուկ վան Վելին (երկուսն էլ՝ Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Դավիդ Նավարան (Չեխիա), Պավել Էլյանովը (Ուկրաինա) ու Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան):

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանն անցած մրցաշարն ավարտեց 5.5 միավորով եւ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանեց 9-10-րդ տեղերը: Հայ գրոսմայստերը մրցաշարի գործող հաղթողն էր եւ չպաշտպանեց տիտղոսը: Լեւոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում տիտղոս է նվաճել 2007-ին, 2008-ին, 2012-ին եւ 2014-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։