Հենրիխ Մխիթարյան. Շատ օգտակար օր էր (ֆոտո)

16:42   1 դեկտեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր օգտակար օրվա մասին:

«Շատ օգտակար օր: Հնարավորություն ունեի հիվանդանոցում տեսակցել «Բորուսիայի» պատանի երկրպագուներին, իսկ հետո մեր ֆանատներին գարեջուր մատուցեցի Սուրբ ծննդյան ամենամյա երկույթում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը` տեղադրելով լուսանկարներ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 13 խաղի՝ դառնալով 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։