Ալեքսանդր Շմուրնով. Մովսիսյանը ֆիզիկապես պատրաստ է, բայց չի խաղում

14:15   1 դեկտեմբերի, 2015

Ռուսական «Матч ТВ» ալիքի մեկնաբան Ալեքսանդր Շմուրնովն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը Մոսկվայի «Սպարտակի» հետ չէր մեկնել Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի արտագնա խաղին:

«Այսօր ակումբում լսել եմ, որ Մովսիսյանը ֆիզիկապես պատրաստ է, սակայն նա չի խաղում»,- մեկնաբանի խոսքը մեջբերում է Sports.ru-ն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Յուրա Մովսիսյանը վերականգնվում էր վնասվածքից եւ մարզվում անհատական ծրագրով: Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սպարտակը» փորձելու է վաճառել հայ հարձակվողին, որը թիմի ամենաբարձր վարձրատրվող ֆուտբոլիստներից է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։