NBA. «Գոլդեն Սթեյտի» 19-րդ անընդմեջ հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

12:57   1 դեկտեմբերի, 2015

«Գոլդեն Սթեյտի» ռեկորդային հաղթարշավը շարունակվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում: Կանոնավոր առաջնության հերթական տուրում NBA-ի գործող չեմպիոնը մրցակցի խաղահրապարակում հաղթել է «Յուտային»՝ տանելով 19-րդ անընդմեջ հաղթանակը: Դա NBA-ի մեկնարկում հաղթական շարքի բացարձակ ռեկորդ է:

«Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին հավաքել է 26 միավոր՝ ճանաչվելով խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Կլիպերսի» խաղացողների գեղեցիկ գրոհը:

NBA, կանոնավոր առաջնություն 

«Դետրոյտ» - «Հյուսթոն»՝ 116:105 (29:21, 35:20, 20:32, 32:32)

«Մայամի» - «Բոստոն»՝ 95:105 (23:32, 28:25, 24:24, 20:24)

«Ատլանտա» - «Օկլահոմա»՝ 106:100 (31:21, 22:31, 26:22, 27:26)

«Չիկագո» - «Սան Անտոնիո»՝ 92:89 (17:23, 32:25, 21:25, 22:16)

«Միլուոկի» - «Դենվեր»՝ 92:74 (28:23, 18:21, 21:16, 25:14)

«Յուտա» - «Գոլդեն Սթեյտ»՝ 103:106 (20:26, 28:27, 29:30, 26:23)

«Սակրամենտո» - «Դալաս»՝ 112:98 (23:32, 31:26, 22:13, 36:27)

«Կլիպերս» - «Պորտլենդ»՝ 102:87 (29:18, 20:31, 25:15, 28:23)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։