Գերմանական մամուլի գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին

23:41   30 նոյեմբերի, 2015

Գերմանական մամուլը գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Շտուտգարտի» դեմ Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում:

Kicker-ը 26-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատել է 2.5: «Բորուսիայում» լավագույններն են  ճանաչվել Գոնսալո Կաստրոն եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (երկուսն էլ՝ 2):

«Մխիթարյանը վտանգավոր հարվածներով սպառնում էր «Շտուտգարտին» առաջին խաղակեսում: Այս անգամ նա աչքի չընկավ արդյունավետ գործողություններով: Կարող էր 11 մետրանոց վաստակել 55-րդ րոպեին, սակայն մրցավարը չնշանակեց»,- գրում է  Ruhr Nachrichten-ը, որը Մխիթարյանի խաղը եւս գնահատել է 2.5: Ավելի բարձր է գնահատվել միայն Կաստրոն՝ 2:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության է հասել 4:1 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։