Կոբի Բրայանտը հաստատեց. Լեգենդար բասկետբոլիստն ավարտում է կարիերան

17:15   30 նոյեմբերի, 2015

«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Կոբի Բրայանտը հաստատել է, որ այս մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան:

«Նախապես զրուցել եմ մի քանի խաղացողների հետ: Ի ուրախություն ինձ, կարող եմ զանգել իմ մի քանի կուռքերի եւ հարցնել, թե ինչպես են նրանք անցել այդ փուլով:

Վերջիվերջո, որոշումը պետք է կայացնեի ես: Արդյոք ցանկանո՞ւմ եմ խաղալ բասկետբոլ. դա շատ հեշտ հարց է, սակայն այն բարդանում է, երբ նայում եմ հայելու մեջ: Իրականությունն ասում է՝ «ոչ, չեմ ցանկանում»: Այդ դեպքում ինչու հետաձգել անխուսափելին»,- 37-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտը 5 անգամ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն (2000, 2001, 2002, 2009, 2010), ինչպես նաեւ 17 անգամ մասնակցել է NBA-ի «Բոլոր աստղերի խաղին»: 2008-ին նա ճանաչվել է NBA-ի ամենաարժեքավոր խաղացող: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։