Կոստան շապիկը նետել է Մոուրինյոյի ուղղությամբ. Մարզիչը մեկնաբանել է միջադեպը (ֆոտոշարք)

09:09   30 նոյեմբերի, 2015

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան տգեղ արարքով է աչքի ընկել «Տոտենհեմի» դեմ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի խաղի ժամանակ:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը եղել է «Չելսիի» փոխարինողների թվում եւ նախավարժանք կատարելուց հետո չի ստացել խաղադաշտ դուրս գալու հնարավորություն, ինչից հետո շապիկը նետել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ուղղությամբ:

Պորտուգալացի մասնագետը, մեկնաբանելով այդ միջադեպը, նշել է, որ ամեն ինչ նորմալ է:

«Եթե Կոստան ցանկանար վիրավորել ինձ, նա դժվար թե օգտագործեր շապիկ: Մենք լավ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա: Դիեգոն պետք է չբողոքի, քանի որ նա վերջինը հայտնվեց փոխարինողների թվում, որտեղ լինում են բոլորը: Մենք որոշեցինք կիրառել այլ տակտիկա՝ առանց նրա, եւ գոհ ենք դրանից: Նրա վարքը նորմալ է իմ համար: Կոստան պատրաստ էր խաղալու:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա մենք լավագույն խաղն անցկացրինք այս մրցաշրջանում, եւ արժանի էինք ավելիի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Independent-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։