«Գոլդեն Սթեյտի» hաղթարշավը շարունակվում է, Լեբրոն Ջեյմսի հաղթական նետումը՝ լավագույն դրվագների թվում

13:24   29 նոյեմբերի, 2015

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյտի» ռեկորդային հաղթարշավը շարունակվում է: Կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում հաղթել է «Սակրամենտոյին»՝ տանելով 18-րդ անընդմեջ հաղթանակը: Դա NBA-ի մեկնարկի հաղթական շարքի բացարձակ ռեկորդ է:

Ամերիկացի Լեբրոն Ջեյմսի 26 միավորներն օգնեցին փոխչեմպիոն «Քլիվլենդին», որը տանը հաղթեց «Բրուքլինին»: Լեբրոնը ճանաչվեց խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ եւ հաղթական նետում կատարեց վերջին վայրկյանին:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Տորոնտոյի» պաշտպան Կորի Ջոզեֆի հաղթական նետումը «Վաշինգտոնի» դեմ խաղում: Լեբրոն Ջեյմսի մասնակցությամբ դրվագը երկրորդն է:

NBA, կանոնավոր առաջնություն 

«Վաշինգտոն» «Տորոնտո»՝ 82:84 (23:16, 22:23, 23:23, 14:22) 

«Քլիվլենդ» - «Բրուքլին»՝ 90:88 (17:24, 27:26, 25:18, 21:20)

«Սան Անտոնիո» - «Ատլանտա»՝ 108:88 (23:25, 31:12, 26:22, 28:29)

«Դալաս» - «Դենվեր»՝ 92:81 (22:25, 26:27, 25:5, 19:24)

«Յուտա» - «Նյու Օրլեան»՝ 101:87 (23:16, 25:23, 28:21, 25:27)

«Պորտլենդ» - «Լեյքերս»՝ 108:96 (34:21, 26:25, 24:30, 24:20)

«Գոլդեն Սթեյտ» - «Սակրամենտո»՝ 120:101 (30:29, 26:17, 36:25, 28:30)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։