Գրիզմանի գոլը 3 միավոր բերեց «Աթլետիկոյին»

23:39   28 նոյեմբերի, 2015

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ եւ ամրապնդվեց երկրորդ տեղում: Միակ գոլը երրորդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Դիեգո Սիմեոնեի թիմը 5 միավոր առաջ անցավ երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ նոյեմբերի 29-ին կհյուրընկալվի «Էյբարին»: Առաջատար «Բարսելոնան» «Աթլետիկոյին» գերազանցում է 4 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Աթլետիկո» - «Էսպանյոլ»՝ 1:0

Անտուան Գրիզման, 3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։