Դավիթ Արշակյանը՝ Լիտվայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու

17:25   28 նոյեմբերի, 2015

«Տրակայի» հարձակվող Դավիթ Արշակյանը ֆուտբոլի Լիտվայի 2015թ. առաջնությունն ավարտեց 25 գոլով եւ ռմբարկուների ցուցակում գրավեց երկրորդ տեղը:

Լիտվայի առաջնության վերջին՝ 36-րդ տուրում «Տրակայը» մրցակցի խաղադաշտում 0:3 հաշվով պարտվեց չեմպիոնի տիտղոսն ապահոված Վիլնյուսի «Ժալգիրիսին», իսկ 21-ամյա Արշակյանը մեկնարկային կազմում խաղաց 90 րոպե: Ռմբարկուների ցուցակում Երեւանի «Միկայի» նախկին ֆուտբոլիստը զիջեց միայն «Սուդուվայի» լիտվացի հարձակվող Տոմաշ Ռաձինեւիչիուսին, որն առաջնությունն ավարտեց 28 գոլով:

«Տրակայը» 84 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր: «Ժալգիրիսն» առաջնությունում հաղթեց 94 միավորով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։