«Ստեփանակերտը»՝ Հայաստանի չեմպիոն

00:08   28 նոյեմբերի, 2015

«Ստեփանակերտ» թիմը նվաճել է բասկետբոլի կանանց Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը: Խաղային վերջին օրը «Ստեփանակերտը» հաղթել է ԽՄՕՄՄ-ին՝ 50:26:

«Գյումրին» 22:38 հաշվով պարտվել է «Գրանդ Սպորտին», իսկ «Նաիրի» - «Էրեբունի» հանդիպումն ավարտվել է 42:60 հաշվով, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող առաջնությունում հինգ խաղում նույնքան  հաղթանակ է տարել «Ստեփանակերտը» (10 միավոր): 9 միավորով երկրորդ տեղում է «Գրանդ Սպորտը», եռյակը եզրափակում է «Էրեբունին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։