Հայաստանի ներկայացուցիչ Վահե Բադալյանը նվաճել է Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարելու իրավունք: 52 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Վահե Բադալյանն առավելության է հասել մոլդովացի Վլադ Գավրիլյուչի նկատմամբ:
Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի բրիտանացի Ակաշ Տուքիրին:
49 կգ քաշային Ալեն Դանիելյանը բավարարվել է բրոնզե մեդալով: Կիսաեզրափակիչում նա պարտվել է ադրբեջանցի Ռուսլան Ռուստամովին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։