«Ուրալը» հաղթեց, Մանուչարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

19:49   27 նոյեմբերի, 2015

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրը մեկնարկեց «Ուրալ» - «Մորդովիա» խաղով: Եկատերինբուրգում կայացած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով: «Ուրալը» առավելության հասավ 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Սապետան:

«Ուրալի» մեկնարկային կազմում էր եւ գրեթե ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը փոխարինվեց ավելացված երկրորդ րոպեին:

«Ուրալը» 25 միավորով 6-րդ տեղում է, «Մորդովիան» ունի 13 միավոր եւ նախավերջինն է:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Ուրալ» - «Մորդովիա»՝ 3:1

Ալեքսանդր Սապետա, 37, 41, Սպարտակ Գոգնիեւ, 83 - Թոմա Ֆիբել, 23



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։