Աշխարհի Գավաթ. «Տաշիրը» կպայքարի երրորդ տեղի համար

17:50   27 նոյեմբերի, 2015

Թեհրանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային գավաթի երկրորդ խաղարկությունում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկող հայկական «Տաշիր» թիմը կպայքարի երրորդ տեղի համար, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Տաշիրն» ընդգրկված էր C խմբում, որտեղ մրցակիցներ էին բուլղարական NSA, GEORGIA CLUB եւ KIRGIZSTAN ակումբերի թիմերը:

1-ին փուլ

«Տաշիր» - KIRGIZSTAN՝ 6:2

GEORGIA CLUB – NSA՝ 8:0

 2-րդ փուլ

«Տաշիր» - GEORGIA CLUB ՝4:4 (19:15)

NSA - KIRGIZSTAN՝ 4:4 (19:17)

3-րդ փուլ

«Տաշիր» - NSA՝ 7:1

GEORGIA CLUB - KIRGIZSTAN՝ 6:2

Նախնական փուլում գերազանց հանդես եկած ու երեք անընդմեջ հաղթանակ տարած «Տաշիրը» խմբում գրավեց առաջին տեղն ու մտավ կիսաեզրափակիչ:  «Տաշիրը» 2:6 հաշվով պարտվեց ամերիկյան TITAN MERCURY  թիմին, իսկ կիսաեզրափակչի մյուս զույգի հաղթող մեծ դժվարությամբ դարձավ  իրանական թիմերից մեկը: «Տաշիրը» կպայքարի երրորդ տեղի համար:

100 հազար դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարին մասնակցում են 12 երկրի 15 թիմեր, որոնք բաժանվել են 4 խմբերի: «Տաշիրը» Իրանում հանդես է գալիս Գառնիկ Մնացականյան (57 կգ), Երվանդ Թադեւոսյան (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (86 կգ) եւ Անդրանիկ Գալստյան (125 կգ) կազմով: Արայիկ Բաղդադյանին Թեհրանում օգնում է Հովսեփ Հովսեփյանը: Մրցաշարն ընթանում է միջազգային ֆեդերացիայի կանոններին համապատասխան՝ 57, 61, 65, 70, 74, 86, 97 եւ 125 կգ քաշային կարգերում: Առաջին տեղ գրաված ակումբը կստանա 50 հազար, երկրորդը` 30 հազար եւ երրորդը` 20 հազար դոլար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։