Տուխել. «Բորուսիան» գերիշխում էր 90 րոպե, բայց հաջողությունը «Կրասնոդարի» կողմն էր

10:12   27 նոյեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում ռուսական «Կրասնոդարից» կրած պարտությունը:

«Փլեյ-օֆֆ մենք առանց այդ էլ դուրս կգայինք, բայց լուրջ էինք պատրաստվել այս հանդիպմանը: Բոլորը տեսան, թե ինչպես էինք պայքարում եւ գերիշխում գրեթե 90 րոպե: Հաշիվը հավասարեցնելու բազմաթիվ շանսեր ունեինք: Բայց հաջողությունը «Կրասնոդարի» կողմն էր: Ռուսական թիմում հանդես են գալիս տարբեր երկրների ազգային հավաքականների խաղացողներ: Չէի սպասում, որ իմ թիմն այսքան լավ կխաղա նրանց դեմ: Ես գոհ եմ մեր խաղից, բայց հաջողությունը ժպտաց «Կրասնոդարին»: Շնորհավորում եմ նրանց: Մրցակիցն արժանի էր հաղթանակի»,- Տուխելի խոսքը մեջբերում է Sport-express-ը:  

Հիշեցնենք, որ «Բորուսիան» արտագնա խաղում պարտվել է նվազագույն հաշվով, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։