Կլոպ. Մխիթարյանն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է

00:12   27 նոյեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Այդ մասին իր գրքում գրել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչի գրքի էլեկտրոնային տարբերակը եւս վաճառքում է: Յուրգեն Կլոպը հիացմունքով է արտահայտվում Հայաստանի հավաքականի եւ գերմանական ակումբի կիսապաշտպանի մասին:

«Անցած մրցաշրջանում Մխիթարյանը քննադատության թիրախում էր: Սակայն խաղացողների 99 տոկոսը երջանիկ կլիներ ունենալ նրա խնդիրները: Կասկածից վեր է, որ Հենրիխը ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա ցուցադրում է տեխնիկայի եւ արագության անհավանական համադրում: Դա ոչ բոլոր ֆուտբոլիստներին է բնորոշ: Հայերը շատ աշխատասեր են: Պատահական չէ, որ Հայաստանն աշխարհին տվել է այդքան բարձրակարգ շախմատիստների»,- Կլոպի գրքից հատված է մեջբերում dailymail-ը:

Հիշեցնենք, որ Կլոպն անցած մրցաշրջանի ավարտին հայտարարեց  «Բորուսիայից» հեռանալու մասին: Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո Կլոպն ընդունեց «Լիվերպուլի» առաջարկը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։