Արթուր Սարկիսով. Գնդակ խփելու մեծ ցանկությունից սխալ որոշում ընդունեցի

22:43   26 նոյեմբերի, 2015

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի 23-րդ տուրում Սարատովի «Սոկոլի» հետ 0:0 հաշվով խաղալուց հետո Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պատմել է տպավորությունների մասին: Վնասվածքից ապաքինված 28-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 58-րդ րոպեին:

«Սարատովցիներին բարդ է հաղթել: «Սոկոլը» լավ թիմ է, պաշտպանությունում ցուցադրում է կազմակերպված խաղ: Ցավոք, չստացվեց գրավել նրանց դարպասը, թեեւ երկրորդ խաղակեսում ունեի հարմար պահ: Գնդակ խփելու մեծ ցանկությունից սխալ որոշում ընդունեցի այդ դրվագում:

Բացակայությանս պատճառով չեմ կորցրել խաղադաշտում փոխըմբռնումը թիմակիցներիս հետ: Վաղուց ենք միասին խաղում: Բոլորից շատ էի ցանկանում գնդակ խփել, քանի որ հարձակվողի համար դա կարեւոր է»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Սոկոլի» պաշտոնական կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում Արթուր Սարկիսովը Ֆուտբոլի ազգային լիգայի 11 հանդիպումներում գնդակ չի խփել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։