Թոմաս Տուխելը բարդ խաղ է սպասում Կրասնոդարում

12:14   26 նոյեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» դեմ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղին:

«Շատ ուրախ ենք Կրասնոդարում լինելու համար: Գիտեինք, թե ուր ենք ուղեւորվում: Այստեղ եղանակը հիանալի է, սակայն քիչ ժամանակ ունենք ինչ-որ տեղ գնալու համար: Լինելու է բարդ խաղ ու անշլագ: Հանդիպելու ենք ուժեղ ու խաղակցված մրցակցի դեմ, այդ պատճառով չենք կարող խաղադաշտ դուրս գալ առանց կենտրոնացվածության:

Օբամեյանգին որոշեցինք թողնել Դորտմունդում, քանի որ նա ուներ մկանային խնդիրներ: Կագավան եւս մնացել է նույն խնդիրների պատճառով: Մենք շատ լուրջ ենք տրամադրված այս հանդիպմանը եւ խաղալու ենք միայն հաղթանակի համար, որպեսզի փլեյ-օֆֆ դուրս գանք առաջին տեղով: Ոչ ոքին նույնպես ձեռնտու է մեզ, սակայն կձգտենք միայն հաղթանակի: Շատ կարեւոր է նաեւ անցկացնել լավ հանդիպում»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Կրասնոդարում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Գերմանական ակումբն արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։