ԱԱ-2015. Նազիկ Ավդալյանի արդյունքը

10:46   26 նոյեմբերի, 2015

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել է նաեւ 69 քաշային Նազիկ Ավդալյանը:

2009թ. աշխարհի չեմպիոնը հանդես է եկել B խմբում եւ երկամարտի 230 կգ արդյունքով գրավել չորրորդ տեղը: Ավդալյանը պոկել է 105 կգ եւ հրել 125 կգ:

Սա Նազիկ Ավդալյանի առաջին մեծ մրցումն էր ծանր վնասվածքից ու մայրանալուց հետո:

Ավելի վաղ կանանց մրցաշարում Աննա Գովելյանը (53 կգ) գրավել էր 28-րդ տեղը, իսկ Իզաբելլա Յայլյանը (58 կգ)՝ 15-րդ: Հյուսթոնում պայքարի դուրս կգան նաեւ Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):

Տղամարդկանց պայքարում դեռ հանդես չեն եկեել Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։