«Սպարտակը» հրաժարվել է թուրքական հավաքներից

19:58   25 նոյեմբերի, 2015

Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվել է Թուրքիայում հավաքներ անցկացնելու գաղափարից, տեղեկացնում է ակումբի կայքը:

Այժմ ռուսական ակումբը այս ձմռանը այլ վայրում հավաք անցկացնելու տարբերակներ է քննարկում: «Սպարտակի» գլխավոր ու երիտասարդկան թիմերը Թուրքիայում պետք է անցկացնեին 7 հավաք:

Հիշեցնենք, որ ռուսական բոլոր տուրօպերատորները չեղյալ են համարում չարտերային չվերթները Թուրքիա եւ արդեն դադարեցրել են դեպի այդ երկիր ուղեգրերի վաճառքը: Վերջերս թուրքերը Սիրիայում խոցել էին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։