Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ ժամանել է Կրասնոդար

18:04   25 նոյեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները ժամանել են Ռուսաստանի Կրասնոդար քաղաք, որտեղ կանցկացնեն Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղ, փոխանցում է ակումբի թվիթերյան էջը:

«Բորուսիայի» կազմում «Կրասնոդարի» հետ արտագնա խաղին մեկնել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Կրասնոդար» - «Բորուսիա» խաղը կկայանա նոյեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Գերմանական ակումբն արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր:

A photo posted by Roman Bürki (@rbuerki) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։