Հայաստանի Գավաթ. «Ալաշկերտը» պայքարից դուրս թողեց «Արարատին»

16:20   25 նոյեմբերի, 2015

«Ալաշկերտը» նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը՝ պայքարից դուրս թողնելով «Արարատին»: Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ալաշկերտն» առավելության հասավ 4:0 հաշվով: Առաջին խաղում «Արարատը» պարտվել էր նվազագույն հաշվով:

Եզրափակիչի ուղեգրի համար «Ալաշկերտը» կմրցի «Բանանցի» հետ, որը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվեց «Ուլիսին», սակայն առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ շարունակում է պայքարը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են «Միկան» ու «Գանձասար-Կապանը»: 

Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0:4 (առաջին հանդիպում՝ 0:1)

Հեբեր, 41, 58, Միհրան Մանասյան, 49, Արսեն Բալաբեկյան, 85

«Բանանց» - «Ուլիս»՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 3:0)

Լաերսիո, 19 - Վիգեն Ավետիսյան, 30, Արման Թության, 37

Նոյեմբերի 4

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 0:0 (առաջին հանդիպում՝ 3:1)

«Շիրակ» - «Միկա»՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 1:1)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։