Բլատերին եւ Պլատինիին սպառնում է մինչեւ 7 տարվա հեռացում ֆուտբոլից

10:28   24 նոյեմբերի, 2015

ՖԻՖԱ-ի Վճռաբեկ պալատն, ուսումնասիրելով ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի քննչական պալատի զեկույցները, որոշել է գործ հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի եւ ՈւԵՖԱ-ի նախագահ, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինիի նկատմամբ:

Բլատերը կասկածվում է Պլատինիին 2 միլիոն եվրոյի անօրինական փոխանցում կատարելու մեջ: Եթե նրանք ճանաչվեն մեղավոր, ապա յոթ տարով կհեռացվեն ֆուտբոլային գործունեությունից, հաղորդում է BBC-ն:

Սպասվում է, որ դատավարությունը կավարտվի դեկտեմբերին: Բլատերն ու Պլատինին հնարավորություն կունենան Վճռաբեկ պալատում պաշտպանել իրենց պատիվն ու համբավը եւ ապացուցել, որ օրենք չեն խախտել:

ՖԻՖԱ-ում արդարության չհասնելու դեպքում, Բլատերն ու Պլատինին հնարավորություն կունենան մեղադրական վճիռը բողոքարկել նաեւ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում:

Երկու պաշտոնյաները հոկտեմբերից 90 օրով հեռացված են ֆուտբոլից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։