Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

19:11   23 նոյեմբերի, 2015

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Համբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում:

Հայ ֆուտբոլիստը երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նա կատարել է 36 փոխանցում՝ 86.1 տոկոս ճշգրտությամբ: 26-ամյա կիսապաշտպանը երեք անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, չորս անգամ խլել է գնդակը, երկու անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:

Մխիթարյանը երկու անգամ է խախտել կանոնները, նրա դեմ պայքարում՝ երեք անգամ:

Մխիթարյանը ստացել է 7.12 գնահատականը, որը երկրորդն է «Բորուսիայում»: Ամենաբարձր գնահատականը ստացել է Իլկայ Գյունդոգանը՝ 7.62:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմն արտագնա խաղում պարտվել է 1:3 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։