NBA. Չեմպիոնի ռեկորդային հաղթարշավն ու օրվա լավագույն դրվագները

11:42   23 նոյեմբերի, 2015

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 70-րդ կանոնավոր առաջնության հերթական տուրում չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում հաղթեց «Դենվերին»՝ տանելով 15-րդ անընդմեջ հաղթանակը:

«Գոլդեն Սթեյտը» կրկնեց NBA-ի մեկնարկի ռեկորդը: Նախկինում մեկնարկային 15 խաղերում նույնքան հաղթանակ տարել էին միայն  «Վաշինգտոնն» (1948/49 մրցաշրջանում) ու «Հյուսթոնը» (1993/94 մրցաշրջանում): 

«Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին հավաքեց 19 միավոր, իսկ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստներ ճանաչվեցին նրա ակումբակից Կլեյ Թոմփսոնն ու «Դենվերի» խաղացող Դերել Արտուրը, որոնք վաստակեցին 21-ական միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դենվեր» – «Գոլդեն Սթեյտ»՝ 105:118 (23:34, 35:30, 21:27, 26:27)

«Օկլահոմա» – «Դալաս»՝ 117:114 (31:25, 29:27, 27:33, 30:29)

«Նյու Օրլեան» – «Ֆինիքս»՝ 122:116 (27:21, 29:34, 36:30, 30:31)

«Բրուքլին» – «Բոստոն»՝ 111:101 (24:19, 35:23, 27:36, 25:23)

«Լեքերս» – «Պորտլենդ»՝ 93:107 (23:32, 29:24, 22:28, 19:23)

«Կլիպերս» – «Տորոնտո»՝ 80:91 (23:33, 11:30, 21:8, 25:20)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։