Ջոկովիչի ռեկորդային հաղթանակը ATP-ի ամփոփիչ մրցաշարում

00:31   23 նոյեմբերի, 2015

Լոնդոնում ավարտված ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:

Եզրափակիչում սերբ թենիսիստը 2 սեթում առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Մրցախաղը տեւեց մեկ ժամ 21 րոպե:

28-ամյա Ջոկովիչը ռեկորդային՝ չորրորդ անգամ անընդմեջ հաղթեց Ամփոփիչ մրցաշարում եւ 11-րդ տիտղոսը նվաճեց այս մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Ֆեդերերը եւ Ջոկովիչը փլեյ-օֆֆ էին դուրս եկել A խմբից: Խմբային փուլում 34-ամյա շվեյցարացին 7:5, 6:2 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետին: Նրանց միջեւ դիմակայության հաշիվը դարձավ 22:21՝ հօգուտ Ջոկովիչի:

ATP ամփոփիչ մրցաշար, եզրափակիչ

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 3:6, 4:6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։