«Նանտը» պարտվեց «Մոնակոյին»

00:52   22 նոյեմբերի, 2015

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Մոնակոյին», որը 23 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

«Նանտը» 7-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ 19 միավորով 11-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մոնակո» - «Նանտ»՝ 1:0

Մարիո Պասալիչ, 43

«Գենգամ» - «Թուլուզ»՝ 2:0

Սլոան Պրիվատ, 59, Յաննիս Սալիբուր, 70

Հեռացում՝ Կանա Բիյիկ, 87 («Թուլուզ»)

«Մոնպելյե» - «Ռեյմս»՝ 3:1

Մուստաֆա Յատարբե, 21, Սուլեյման Կամարա, 69, Բրայան Դաբո, 84 – Անտոնի Վեբեր, 12

«Տրուա» - «Լիլ»՝ 1:1

Կորենտին Ջեան, 70 – Յասին Բենզիա, 9



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։