Ռոնալդուն պատմել է, թե ինչու Իրինա Շեյկը չկա նրա ֆիլմում

16:51   20 նոյեմբերի, 2015

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչու ռուսաստանցի մոդել Իրինա Շեյկը չկա նրա մասին վավերագրական կինոնկարում։

«Կյանքում լինում են հաջող ու անհաջող շրջաններ։ Լինում են նաեւ ժամանակներ, որոնք այնքան էլ կարեւոր չեն»,- Պորտուգալիայի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է Ecuavisa-ն։

Ֆիլմում Ռոնալդուի նախկին ընկերուհու բացակայության մասին խոսել է նաեւ ռեժիսոր Էնտոնի Վոնկեն․

«Մենք մի քանի տեսարան ենք նկարահանել Իրինայի հետ, եւ նույնիսկ ճաշել ենք նրա հետ։ Սակայն ֆիլմը շատ կարճ էր»,- ասել է ռեժիսորը։

Հիշեցնենք, որ Իրինա Շեյկի հետ հարաբերությունները խզելուց հետո 30-ամյա ֆուտբոլիստը չունի մշտական զուգընկերուհի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։